ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ հանրությունն իր ձեռքն է վերցնում դատավորի մուրճը և սկսում է դատել, անիմաստ է ակնկալել ճշմարտություն

Երբ հանրությունն իր ձեռքն է վերցնում դատավորի մուրճը և սկսում է դատել, անիմաստ է ակնկալել ճշմարտություն
08.08.2023 | 10:06

4 տարի առաջ ֆեյսբուքում սկսեցին հրապարակվել բռնաբարությունների մասին կեղծ նամակներ: Իմ շրջապատից շատերը հավատացել էին այդ կեղծ նամակներին և ֆեյսբուքի հայկական տիրույթում ողբ ու կոծ էր: Ասեմ, որ ես հետամուտ եղա և բացահայտեցի, որ այդ նամակները կեղծ էին, իսկ այդ նամակներից շատերը այլ լեզուներից անգրագետ թարգմանություններ էին: Առ այս պահը հրապարակված նամակներից որևէ մեկը իրավական ընթացք չի ստացել և չէր էլ կարող ստանալ քանի որ այդ նամակները հորինողը հրաժարվեց որևէ փաստական տվյալ ներկայացնել: Հանրությանը հերթական անգամ հուզական ալիքի տակ մտցնելը մեկ նպատակ ուներ՝ տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում բոլոր կանայք բռնաբարված են և այդ հողի վրա նախապատրաստել «ստամբուլյան» կոնվենցիայի վավերացումը:

Կեղծիքը բացահայտեցի:

Այդ ժամանակ ևս բախվեցի բարեխիղճ մոլորության մեջ գտնվող բազմաթիվ հուզված կանանց դիմադրությանը: Վերջում պարզվեց, որ ես ճիշտ էի:

«Ջրաշխարհի» տերերին չեմ ճանաչում, չգիտեմ նրանք լավ, թե վատ մարդիկ են:

Գիտեմ, որ այդ բիզնեսը Հայաստանի երեք սոցիալապես պատասխանատու բիզնեսներից է «Վիվասել», «Գրանդ Քենդի» բրենդերին զուգահեռ:

Հասկանում եմ, երբ հրապարակվում են հաշմանդամի սայլակով երեխաների լուսանկարներ օբյեկտիվ ճշմարտությունն այդ պահին դադարում է գոյություն ունենալ:

Երբ հանրությունն իր ձեռքն է վերցնում դատավորի մուրճը և սկսում է դատել այդ պահին արհեստական գեներացված հույզերով անիմաստ է այդ վիճակում ակնկալել ճշմարտություն: Սորոսից վարձատրվող մի քանի ծախուներ կարող են դատարկ տեղում հուզական արձագանք ստանալ:

Տարիներ շարունակ նույն մեթոդով հետևողական քարկոծվել է մեր պետության ամենակայացած կառույցը՝ բանակը:

Ծախուները տարիներ շարունակ վճարվել են, որպեսզի ձեզ ներկայացնեն կոռումպացված սպայի և խեղճ ու կրակ զինվորի կերպարները:

Դե խոստովանեք, քանի՞ անգամ եք սորոսական ԶԼՄ-ների էջերում կարդացել սարսափելի պատմություններ, իսկ դրանց մեծ մասը հորինված է եղել:

Հիշեցնեմ, որ մեր երկրում ապրում է մի լրագրող կին ով տարիներ շարունակ պնդում էր, թե եղբորը սպանել են, հետո եղբոր մահը դարձրեց եկամտի աղբյուր:

Հիշեցնեմ, որ 2016 թվականին նույն սյունեների թեթև ձեռքով հերոսացվում էին ոստիկանական գունդը գրաված մարդասպանները, ովքեր պատանդ էին վերցրել բժիշկների:

Էնքա՜ն հիշեցնելու բաներ ունեմ... իսկ ես սովորաբար հիշեցնում եմ սքրիններով:

Հարցը հաշմանդամ երեխաները չեն, նրանց նկատմամբ իմ վերաբերմունքը չի տարբերվում այս օրերին ֆեյսբուքում կուրծք ծեծողների խոսքից:

Հարցն այն է, թե արդյոք իրականում եղե՞լ է որևէ խնդիր այդ երեխաների հետ, թե՞ սա հերթական հուզիչ ծուղակն էր որի մեջ հերթական անգամ ընկավ մեր հանրությունը:

Ի դեպ, այս նույն խնդրին առավել մեծ մասշտաբներով բախվում են ամբողջ աշխարհում, հատկապես արևմտյան աշխարհում:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Հ.Գ. Իմ ֆեյսբուքյան ընկերներից Sargsian Annie-ն երեկ իր էջով խնդիրը ներկայացրեց հնարավորինս օբյեկտիվ: Շատերը փորձեցին այս հարցն օգտագործելով հոգատար ձևանալ և մեծացնել սեփական լսարանը:

Դիտվել է՝ 5476

Մեկնաբանություններ